Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում ավելի ու ավելի են տարբերվում․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի բանակցությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Պեկինի տեսակետն ավելի ու ավելի է հեռանում Մոսկվայի դիրքորոշումից այն հարցում, թե ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետների հերթական զեկույցում։

Երկու նախարարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից անմիջապես հետո, որին Ռուսաստանը հրավիրված չէր, իսկ Չինաստանի ներկայացուցչի ժամանումը, հակառակը, ողջունվեց և բեկումնային որակվեց։ Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարությունների հաղորդագրություններում Լավրովի և Վան Իի զրույցը տարբեր կերպ է ներկայացվել, նշում է ISW-ն։

Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ նախարարները «քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը»: Չինաստանի ԱԳ նախարարությունն էլ հայտնել է, որ կողմերը «կարծիքներ են փոխանակել» պատերազմի վերաբերյալ։

«Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը կպահպանի անկախ և անկողմնակալ դիրքորոշումն ուկրաինական հարցում, կշարունակի արտահայտել օբյեկտիվ և ռացիոնալ կարծիք, ակտիվորեն խթանել խաղաղ բանակցությունները և քաղաքական լուծում փնտրել ցանկացած միջազգային իրադարձության հետ կապված»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բանակցությունների արդյունքների նկարագրության նման անհամապատասխանությունը կարող է վկայել այն մասին, որ Կրեմլը դժգոհ է Չինաստանի ջանքերից՝ իր խաղաղության ծրագիրը միջազգային հարթակներում առաջ մղելու հարցում։ Դա համահունչ է ISW-ի նախկին գնահատականներին, ըստ որոնց՝ Չինաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ «անսահման գործընկերությամբ», ինչպես ցանկանում է Մոսկվան, նշում են փորձագետները։