Թուրքիայի խոշորագույն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների նախաշեմին փոխում է մարտավարությունը՝ բաժանվելով գլխավոր ընդդիմությունից։ Turkish Minute-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը հայտարարել է 2024 թվականի մարտի 31-ին նշանակված ընտրություններում խոշոր քաղաքներում քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իր մտադրության մասին՝ ի տարբերություն 2019 թվականի տեղական ընտրությունների ռազմավարության, երբ նրա լուռ աջակցության մարտավարության շնորհիվ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական …

