Այն արատավոր երևույթները, երբ գերատեսչություններն ամեն կերպ փորձում էին ներքևի օղակներում եղած կոռուպցիան թաքցնել, այսօր չկա։ Բայց Հայաստանում կոռուպցիա կա, ուղղակի կառուցվածքն է փոխվել։ Այս մասին Ազգային ժողովում 2022թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ «Ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ գերատեսչություններն արդեն մեզ հետ համագործակցում են։ Այսինքն` կոռուպցիայի …

