Հացահատիկային գործարքի վերականգնումը կախված է Արևմուտքի խոստումների կատարումից․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Անկարայում դեսպանների 14-րդ համաժողովին ունեցած ելույթում անդրադարձել է նաև ուկրաինական պատերազմին ու հացահատիկային գործարքին։ Էրդողանն ասել է, որ «Թուրքիան սեղանի շուրջ է հավաքել պատերազմող կողմերին և ջանքեր գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար», հաղորդում է TRT Haber-ը։

«Հուլիսի 17-ից դադարեցված Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ուղղությամբ մեր աշխատանքները շարունակվում են։ Անցյալ շաբաթ մենք Պուտինի հետ քննարկել ենք այդ հարցը։ Կարծում եմ՝ կարող ենք ընդհանուր հայտարարի գալ այս հարցում։ Սևծովյան նախաձեռնությամբ սկիզբ առած դրական մթնոլորտը որոշ երկրների կողմից լավ չընդունվեց։ Ընդհակառակը, կրակի վրա յուղ էր լցվում։ Մենք չենք ցանկանում, որ այս լարվածությունն այլևս շարունակվի։ Մենք շարունակելու ենք անկեղծորեն աշխատել բոլոր կողմերի հետ։ Պատերազմի տարածումը դեպի Սև ծով լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ հացահատիկային գործարքի վերականգնման աշխատանքները շարունակվում են։

«Մեր շփումները շարունակվում են հուլիսի 17-ից կասեցված նախաձեռնության վերագործարկման համար՝ ընդլայնելով դրա շրջանակը։ Անկասկած, այս խնդրի՝ առանց հետագա փակուղու լուծումը կախված է արևմտյան երկրների խոստումների կատարումից»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Սևծովյան հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Դրա ժամկետը լրացրել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվում է երկարաձգել։

Էմմա Չոբանյան