Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ս.Մ.-ի անվամբ կազմել է իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, համաձայն որի՝ Ս.Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 3-ին աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ այցելել է Գավառի տարածքային կենտրոն, մինչդեռ վերջինս հիշյալ օրը և դրան հաջորդող օրերին աշխատանքային գործառույթներն իրականացրել է Երևանում:

2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին (2 դրվագ), 2-րդ (32 դրվագ), 3-րդ (2 դրվագ) մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը):

Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել կաշառք տալու հանգամանքը, չեն վիճարկել իրենց մեղսագրվող արարքները, քրեական վարույթով պարզվել է, որ նրանք նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, աջակցել դեպքի հանգամանքների բացահայտմանը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: