ՆԱՏՕ-ն Բելառուսում «Վագներ» ռազմական խմբավորման կողմից սպառնալիք չի տեսնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ն վերահսկում է ռազմական գործողությունները Բելառուսում, սակայն դաշնակիցների համար ուղղակի կամ անուղղակի սպառնալիք չի տեսնում «Վագներ» ռազմականացված խմբավորման կողմից: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր պաշտպանական ներկայությունը արևելյան թևում և շարունակում է անել ամեն ինչ՝ ցանկացած սպառնալիք զսպելու և դաշինքի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար, ընդգծել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Օգոստոսի 7-ին Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ։ Միաժամանակ, Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ զորավարժությունները հիմնված են «հատուկ ռազմական գործողության» (այսինքն՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի) արդյունքում ձեռք բերված փորձի վրա։

Զորավարժությունները տեղի են ունենում Գրոդնոյի մարզում, այսպես կոչված, Սուվալկի միջանցքից ոչ հեռու՝ հարյուր կիլոմետրից պակաս երկարություն ունեցող տարածք, որը կապում է Լեհաստանն ու Լիտվան և բաժանում է ՌԴ Կալինինգրադի մարզը Բելառուսից։