Փաշինյանը՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին․ ՔՊ-ի մոտեցումը նախկինում և հիմա․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հայտնեց ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին։

2018-2021 թվականներին Երևանը ղեկավարած Մարությանին ավագանու «Իմ քայլը» դաշինքը 44-օրյա պատերազմից մոտ մեկ տարի անց պաշտոնանկ արեց՝ պատճառաբանելով, թե պատերազմից հետո Մարությանի և ավագանու կազմի աշխատանքային հարաբերություններում ճգնաժամային վիճակ էր, չէր ստացվում նաև Կառավարության հետ աշխատանքը։ Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը չներեց Հայկ Մարությանին արցախյան երկրորդ պատերազմից հետո կուսակցությունից դուրս գալու, իսկ 2021 թվականի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրին» չաջակցելու համար։

Երեկ, երբ Մարությանը հայտնեց քաղաքապետի պաշտոնը կրկին ստաձնելու հավակնության մասին, համացանցի ֆեյսբուքյան տիրույթում հայտնվեցին իշխական շրջանակներից որոշ գրառումներ՝ ուղղված Մարությանի դեմ։ Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը Ֆեյսբուքում բավական ակտիվ գրառումներ է կատարում իշխանության ընդդիմախոսների վերաբերյալ, ընդ որում՝ հաճախ դրանք համեմելով վիրավորանք և ծաղր պարունակող բառապաշարով, երեկ Մարությանի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան էջում, առանց անուն հնչեցնելու, անդրադարձել էր Մարությանի՝ Երևանը ծաղկեցնելու խոստմանը՝ հեգնելով․ «Երևանը ծաղկեցնելու մտքով տարված անշարժ գույք են ձեռք բերում Չեխիայում: Պետք ա, բա պետք չի …»։

Չախոյանը, ըստ էության, ակնարկում է Չեխիայում Հայկ Մարությանի և կնոջ ունեցվածքը։ Մինչդեռ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայկ Մարությանին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրենց որոշման մասին, պնդում էր, թե Մարությանի թեկնածությունն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ դրված էր հեղափոխության հիմքում։ Այն ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում պետք է տեղի ունենա աշխատանքի, և ոչ թե պարապության քարոզչություն, իսկ Մարությանին Փաշինյանն այն ժամանակ համարում էր աշխատող մարդու խորհրդանիշ, որը սկզբունքային և առանց որևէ գործարքի հաջողությունների է հասել կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան