Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանությունից հարձակման են անցել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ նրա՝ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները «Բախմուտի ուղղությամբ տարբեր հատվածներում 200-ից 1100 մետր առաջ են շարժվել»։ Մալյարը նշել է, որ այսօրվա դրությամբ՝ «Ռուսաստանի Դաշնության կանոնավոր բանակը մարտական …

