Ցուկերբերգն ասել է, որ Մասկն «անլուրջ» է վերաբերվում մենամարտին և առաջարկել է օր նշանակել կամ չեղարկել այն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն «անլուրջ» է վերաբերվում ռինգում Meta Corporation-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտի անցկացմանը, որի շուրջ երկու միլիարդատերերը, կարծես, համաձայնության էին եկել հունիսի վերջին։ Այս մասին ասել է Ցուկերբերգը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Threads սոցիալական ցանցում իր գրառման մեջ Ցուկերբերգը գրել է, որ առաջարկել է Մասկին ամսաթիվ նշանակել, սակայն ի պատասխան լսել է արդարացումներ։

Ավելի վաղ Մասկն իր X-ում (նախկին Twitter) գրել էր, որ պատրաստ է ռինգ մտնել արդեն երկուշաբթի։

Մենամարտի մասին Մասկը և Ցուկերբերգը պայմանավորվել էին հունիսի 22-ին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ԶԼՄ-ներում։ Սակայն չնայած մշտական փոխադարձ ծաղրանքներին՝ նրանք համաձայնության չեն եկել մենամարտի ստույգ ժամկետի շուրջ, և դեռևս վստահություն չկա, որ այն ընդհանրապես տեղի կունենա։

Մինչ այդ, հուլիսին գործարկվել է Twitter-ի մրցակից Threads-ը, որը մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում հավաքել է ավելի քան 100 միլիոն բաժանորդ: