Ուկրաինացի զինվորականները «որոշակի հաջողության» են հասել Դոնեցկի մարզում․ Մալյար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են 3 քառակուսի կմ Բախմուտի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Բախմուտի ուղղության հարավային թևում, ընդհանուր առմամբ, արդեն ազատագրվել է 40 քառակուսի կմ տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մալյարը նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «որոշակի հաջողությունների» են հասել Ուրոժայնոյեի շրջանում։ Այնտեղ շարունակվում են ծանր մարտերը։ Նախօրեին տելեգրամյան ալիքները գրել էին, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է մուտք գործել գյուղի հյուսիսային հատված և դիրքերն ամրացնել կենտրոնական հատվածի հետ սահմանին, իսկ բնակավայրի հարավային հատվածը շարունակում է մնալ ռուս զինվորականների վերահսկողության տակ։

Telegram-ալիքներում տեղեկություններ են տարածվել, որ ռուս զինվորականներն արդեն լքել են Ուրոժայնոյեն, սակայն BILD-ի փորձագետ Յուլիան Ռոպկեն երկուշաբթի հայտնել է, որ այդ տարածքում մարտերը շարունակվում են։

Միաժամանակ, Ռուսաստանի ՊՆ-ն կիրակի հայտարարել է, որ «ուկրաինացի զինվորականները շարունակում են հարձակման փորձերը Ուրոժայնոյեի և Ստարոմայորսկու ուղղությամբ»։

Օգոստոսի 12-ին New York Times-ն էլ հայտնել էր, որ ուկրաինական բանակը «մարտավարական նշանակալի» առաջընթաց է գրանցել հակահարձակման ժամանակ։ Հրատարակության համաձայն՝ Ուկրաինան հազարավոր զինվորների, այդ թվում՝ իր ամենափորձառու ծովայիններին և զրահամեքենաներ է ուղարկել Մոկրիե Յալի գետի հովտի երկայնքով դեպի հարավ առաջխաղացման համար: