Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին: «Ուրախ ենք լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն աջակցում է իր երկու գործընկերների՝ …

