ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունիսի 7-ին ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ՔԿ-ի տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ նախագահը շնորհավորել է Գիորգի Շարվաշիձեին դեսպանի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա կողմից մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների բազմավեկտոր հարաբերությունների սերտացմանը։ …

