Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։ Նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։ Նախագծերը դրված են e-draft հարթակում։ Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների …

