Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները։ Այս մասին Financial Times-ին հայտնել են նախապատրաստական աշխատանքներից տեղյակ երեք պաշտոնյաներ։ Ըստ պարբերականի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Աղբյուրը նշում է, որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը՝ վերջին շրջանում վիճելի սահմանային …

