Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին
Քաղաքականություն
15.08.2023 | 09:23Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: