Ալեն Սիմոնյանն այցելել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այցելել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկին ։
«Այցելեցի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրել է Սիմոնյանը։