Ռուսական նավը նախազգուշական կրակոցներ է արձակել Սև ծովում գտնվող առևտրային նավի ուղղությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկային գործարքից դուրս գալուց հետո կիրակի ռուսական ռազմանավը նախազգուշական կրակոցներ է արձակել Սև ծովի հարավ-արևմուտքում գտնվող բեռնատար նավի ուղղությամբ: Նավը գտնվել է Ուկրաինայի սահմաններից դուրս, գրում է VOA-ն։

Հուլիսին Ռուսաստանը դադարեցրեց մասնակցությունը Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը, որը թույլ էր տալիս Ուկրաինային գյուղատնտեսական ապրանքներ արտահանել Սև ծովով: Մոսկվան հայտարարել է, որ կարծում է՝ դեպի Ուկրաինայի տարածքային ջրեր շարժվող բոլոր նավերը պոտենցիալ զենք են տեղափոխում:

Կիրակի Ռուսաստանը հայտնել է, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը կրակ է բացել Պալաուայի դրոշի ներքո նավարկող «Սուկրու Օկան» նավի ուղղությամբ այն բանից հետո, երբ նավի նավապետը չի պատասխանել ստուգման համար կանգ առնելու խնդրանքին: Ռուսաստանը հայտնել է, որ նավը շարժվում է դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ: Refinitiv-ի տվյալները ցույց են տվել, որ նավը ներկայում գտնվում է Բուլղարիայի ափերի մոտ և շարժվում է դեպի ռումինական Սուլինա նավահանգիստ։

«Նավը հարկադրաբար կանգնեցնելու համար նախազգուշական կրակ է բացվել ավտոմատ զենքերից»,- հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից հավելել են, որ ռուս զինվորականներն ի վերջո բարձրացել են նավ:

«Այն բանից հետո, երբ տեսչական խումբն ավարտել է իր աշխատանքը նավի վրա, «Սուկրու Օկան» նավը շարունակել է ճանապարհը դեպի Իզմայիլ նավահանգիստ»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ լսել է Ռումինիա մեկնող նավի հետ կապված միջադեպի մասին, և որ Անկարան ուսումնասիրում է դրա հանգամանքները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավագ խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարել է, որ միջադեպը «միջազգային ծովային իրավունքի ակնհայտ խախտում է, ծովահենության ակտ և հանցագործություն երրորդ երկրի քաղաքացիական նավերի դեմ այլ պետությունների ջրերում»: Պոդոլյակը նշել է, որ «Ուկրաինան կանի բոլոր անհրաժեշտ եզրակացությունները և կընտրի լավագույն պատասխանը»։