Մոսկվան հետաքրքված է շարունակել առաջ մղել Հայաստանի Ռուսաստանի ղեկավարների միջև առկա բոլոր պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեկնարկին։ «Կարծում եմ՝ կանդրադառնանք նաև ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում և ԱՊՀ-ում մեր համագործակցության հարցերին։ Իհարկե, այսօրվա հանդիպման գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է …

