Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել …

