Դոնալդ Թրամփը դարձել է պատմության մեջ առաջին ԱՄՆ նախկին նախագահը, ում դեմ պաշտոնապես քրեական գործ կհարուցվի։ Մանհեթենի Մեծ ատենակալները քվեարկել են այս որոշման օգտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լուրը հաստատել է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը։ Մեղադրանքի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում։ Սա Թրամփի դեմ տարվող մի քանի հետաքննություններից մեկն է, որը կապված է …