Ռուսական ռազմական հրամանատարությունն էլիտար զորքերը տեղակայում է ռազմաճակատի կարևոր հատվածներում. ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն (ISW) իր ամենօրյա զեկույցում գրել է, որ ռուսական ռազմական հրամանատարությունը շարունակում է էլիտար օդադեսանտային զորքերը «վատնել» ուկրաինական հակահարձակման համար խոցելի դիրքերը պաշտպանելու նպատակով:

Օգոստոսի 27-ին հրապարակված աշխարհագրական կադրերը ցույց են տալիս, որ ռուսական ռազմական հրամանատարությունը տեղակայել է օդադեսանտային ուժերի 76-րդ գվարդիական օդային հարձակման ստորաբաժանումները՝ Ռաբոտինի շրջանում ռուսական դիրքերն ամրապնդելու համար:

ISW-ն ավելի վաղ նշել էր, որ գործնականում բոլոր ռուսական օդադեսանտային ստորաբաժանումները տեղակայված են այն տարածքներում, որտեղ ուկրաինական ուժերը հակահարձակողական գործողություններ են իրականացնում, և այս վերաբաշխումը ցույց է տալիս, որ էլիտար ռուսական ստորաբաժանումներն օգտագործվում են առաջնագծի կարևոր հատվածներն ամրապնդելու համար:

Ավելի վաղ ռուսական հրամանատարությունը Խերսոնի շրջանից Օդադեսանտային ուժերի 7-րդ գվարդիական դիվիզիան տեղակայել էր Զապորոժիեի շրջանի արևելքում և արևմուտքում ռուսական պաշտպանությանն աջակցելու համար, իսկ Լուգանսկի շրջանի այլ օդադեսանտային ուժեր տեղակայվել էին Բախմուտի եզրերին՝ ուկրաինական հակահարձակումից պաշտպանելու համար։

Ռուսական ռազմական հրամանատարությունը և՛ հարձակողական, և՛ պաշտպանական առումով մշտապես հենվել է օդադեսանտային ուժերի կազմավորումների վրա։ Դա կթուլացնի բարդ պաշտպանական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը և  գրեթե անխուսափելիորեն կխափանի նույն մասշտաբով հարձակողական գործողությունները վերսկսելու Մոսկվայի ցանկացած մտադրություն, գրում են ISW փորձագետները: