Բնակարանների գների աճով Թուրքիան աշխարհում առաջատարն է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Knight Frank անշարժ գույքի միջազգային խորհրդատվական ընկերության «Բնակարանների գների համաշխարհային ինդեքսը» ցույց է տալիս, որ բնակարանների գները Թուրքիայում 2023 թվականի առաջին եռամսյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 132,8 տոկոսով։ Ընդհանրապես, Թուրքիան այս առումով աշխարհում առաջատարն է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Վերլուծելով 56 երկրներ և շրջաններ՝ Անկարան, Իզմիրը և Ստամբուլը ցուցակի 150 բնակավայրերի մեջ բնակարանների գների ամենաբարձր աճ գրանցած նահանգներն են՝ համապատասխանաբար 135,3 , 133 և 127,3 տոկոսով:

Թուրքիային հաջորդում են Հյուսիսային Մակեդոնիան 18,8 տոկոս տարեկան ու 1,3 եռամսյակային աճով, Խորվաթիան՝ 17,3  և 4,7 տոկոսով, Հունգարիան՝ 16,6 և 2,2 տոկոսով, Լիտվան՝ 15,3 և 8,2 տոկոս, Հունաստանը՝ 14,5 և 4 տոկոս։

Նշվում է, որ որոշ եվրոպական երկրներում բնակարանների գները նվազել են։ Գերմանիայում բնակարանների գները նվազել են 1 տոկոսով, մինչդեռ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմել է 3,1 տոկոս, իսկ Շվեդիայում՝ 8,8 տոկոս։

Ըստ Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի (TÜİK) օգոստոսին ներկայացրած տվյալների՝ հուլիսին երկրում տարեկան գնաճը կազմել է 47,83 տոկոս մինչդեռ անկախ ENAG խումբը հայտնում է, որ այդ ցուցանիշը կազմել է 122 տոկոս:

Հավելենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում վարձակալության գները ևս Թուրքիայում աննախադեպ բարձրացել են։ Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո էլ  նոր արտագաղթը երկրի արևելյան շրջաններից առաջացրել է  գնաճի նոր ալիք:

Էմմա Չոբանյան