Իսրայելի ԱԳ նախարարի հետ գաղտնի հանդիպման համար Լիբիայի ԱԳ նախարարին հեռացրել են աշխատանքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լիբիացիները փողոցային բողոքի ցույցերով ու անկարգություններով են արձագանքել Իսրայելի և Լիբիայի ԱԳ նախարարների հանդիպման մասին լուրերին։ Ցույցեր են անցկացվել Տրիպոլիում և երկրի արևմուտքում գտնվող այլ խոշոր քաղաքներում, գրում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ Կառավարության ղեկավար Աբդել Համիդ Ջեյբան պաշտոնանկ է արել ԱԳ նախարարին։ Պատճառը եղել է Նաջլի Ալ-Մանգուշի գաղտնի հանդիպումը Իսրայելի ԱԳ նախարար Էլ Քոենի հետ։

Երկու երկրների ԱԳ նախարարները  պատմության մեջ առաջին անգամ բանակցություններ էին անցկացրել Իտալիայում անցյալ շաբաթ։

Իսրայելը հայտնում է, որ կողմերը քննարկել են Լիբիայի հրեական համայնքի ժառանգության պահպանման կարևորությունը, ներառյալ՝ սինագոգների և գերեզմանատների վերակառուցումը, հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, գյուղատնտեսության ու ջրի կառավարման հարցերը։

Տրիպոլին էլ իր հերթին հանդիպումն անվանել է «անպատրաստ», «ոչ պաշտոնական» և «պատահական»: Իշխանություններն ասում են, որ Ալ-Մանգուշի և Քոենի միջև փոխգործակցությունը չի ներառում «ոչ մի բանակցություն, համաձայնություն կամ խորհրդակցություն»:

Հավելենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Լիբիան չի ճանաչում Իսրայելի անկախությունը։