«Ֆրանսիայի քայլերը ճնշում են Ադրբեջանի վրա»․ Մակրոնի նոր հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 28-ին Փարիզում կայացած դեսպանների հավաքի ժամանակ։

Ֆրասնիան վերջին շրջանում ակտիվացնում է գործողությունները Արցախյան խնդրի ուղղությամբ։ Այս հայտարարությունից հինգ օր առաջ՝ օգոստոսի 23-ի հարցազրույցում Մակրոնը, խոսելով Արցախում ադրբեջանական կողմի հարուցած հումանիտար ճգնաժամի մասին, նշել էր, որ «այլևս դիվանագիտության ժամանակը չէ»՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։ Այս հարցազրույցից մեկ օր անց «Ֆիգարոն» առանց պաշտոնական աղբյուրների հղման հրապարակեց տեղեկություններ, որ Ֆրանասիան ՄԱԿ ԱԽ Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ներկայացնելու։

Այնուհետ հայտնի դարձավ, որ օգոստոսի 29-ին Հայաստան կժամանեն Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերը։ Նրանք իրենց հետ Հայաստան կբերեն արցախցիների համար նախատեսված հումանիտար աջակցություն։ Նախնական տեղեկություններով՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներն ուղեկցելու են շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որով հիմնականում երեխաների համար սնունդ է առաքվելու: Այս տեղեկությունը հաստատում են Փարիզի քաղաքապետարանից և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆրանսիական կողմի այս գործողությունները համարում է ճնշում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա։

Ըստ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության՝ ֆրանսիական բեռնատարաները Լաչինի միջանցքի մատույցներում կլինեն օգոտոսի 30-ին։ Հիշեցնենք, որ ավելի քան 1 ամիս է՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում 19 բեռնատարներով 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքեր սպասում են հնարավորության Արցախ մուտք գործելու համար, նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է։

Արցախցի պաշտոնյա Դավիթ Բաբայանը ֆրանսիական հումանիտար օգնությունը հարցի լուծում չի համարում։

Այսօր Հակարիի կամուրջին տեղադրված ապօրինի անցակետից առևանգվել է Արցախի երեք քաղաքացի։ Նրանց գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն իշխանություններից պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել՝ իրավիճակը կարգավորելու համար։  

Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տեղեկություն ունի, որ ադրբեջանը մտադիր է Արցախից Հայաստան ճանապարհը միակողմանի բացել՝ միայն ԼՂ-ից հեռացողների համար, առանց վերադարձի հնարավորության։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչաապետի հայտարարության վերաբերյալ տեղեկություններ չունի, սակայն, չհերքեց, որ Արցախից հեռանում են այլ քաղաքացիություն ունեցող արցախցիները։  

Արցախում ստեղծված անելանելի այս իրավիճակում տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂ-ից հեռացել է ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ալեքսանդր Լենցովը։

Մանրամասները՝ տեսանյութում։