Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների, անդրազգային և ներպետական կառույցների …

