Թուրքիայի ՊՆ ղեկավարի այցից հետո Բաքու է մեկնել ԳՇ նորանշանակ պետը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նորանշանակ ԳՇ պետ Մեթին Գյուրակը մեկնել է Բաքու պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի այցից հետո։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գյուրակին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, հաջողությամբ զարգանում են»։ Նշվել է Գյուրակի նշանակումից անմիջապես հետո Ադրբեջան այցի կարևորությունը։

Հավելենք, որ նախօրեին էլ Ալիևն ընդունել էր Բաքվում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի պատվիրակությանը։

Բացի այդ՝ Գյուլերը հանդիպել էր նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին։ Հանդիպմանը նախարարները քննարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշենք, որ Մեթին Գյուրակը Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ պետի պաշտոնում նշանակվել էր օգոստոսի սկզբին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստից հետո։ Ի դեպ, նախօրեին էլ Գյուրակը այցով Հյուսիսային Կիպրոսում էր։