Անցակետից երեք քաղաքացի են առևանգել. քննարկումներ կան նրանց վերադարձնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ալեն Սարգսյանը Երևան էր գալիս ուսումը շարունակելու նպատակով։ Ադրբեջանական մամուլը, մինչդեռ, հայտնում է անցակետից Արցախի երեք քաղաքացու ձերբակալման մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Բաքվի գլխավոր դատախազությանը, գրում են, թե ձերբակալվածները հայ ֆուտբոլիստներ են, որոնք մեղադրվում են երկու տարի առաջ ադրբեջանական դրոշի վրայով քայլելու  համար։
22 -ամյա Ալեն Սարգսյանի առևանգումից օրվա երկրորդ կեսին ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ հայնտեց  Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ 22-ամյա Սարգսյանին ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները ուժի և հարկադրանքի կիրառմամբ են առևանգել և տարել անհայտ ուղղությամբ։
Արցախի մարդու իրավուքների պաշտպանի տեղեկություններով՝ երեք քաղաքացիներն էլ Հայաստանի ուսումնական հաստատությունների ուսանողներ են, որոնք 170 քաղաքացիների հետ միասին այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է տեղափոխվեին Երևան։ Թե ինչպես է ստացվել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանիցները անխոչընդոտ կարողացել են առևանգել երեք քաղաքացու,  պաշտոնական որևէ պարզաբանում դեռ չկա։
Գեղամ Ստեփանյանն արձանագրում է՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
Ադրբեջանական Trend գործակալությունը, գրել է, որ հաշվի առնելով ձերբակալվածների երիտասարդ և մարզիկ լինելու հանգամանքը, նրանք կարող են ենթարկել միայն վարչական պատասխանատվության: Որքանով է այս տեղեկությունը հավաստի՝ պարզ չէ․ Արցախի մարդու իրավուքնների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցամբ՝ այս պահին ադրբեջանական կողմի հետ ընթանում են քննարկումներ տղաներին վերադարձնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան