ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցի սղագրությունը: CNN primanews – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120.000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը վերահսկվում …

