Եթե մենք դրամահավաք ենք անում, ուրեմն դրամի կարիք ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանության գալուց հետո կուսակցության դրամահավաքներին նվիրատվությունների չափի կտրուկ աճը շատերը հին բարքերի վերադարձ են անվանում, Փաշինյանն ասաց․ «Հին բարքերի վերադարձ կլինի այն ժամանակ, եթե որևէ մեկը ասի, որ որևէ գործարարի՝ ընդդիմադիր քաղաքական գործչի կամ կուսակցության օգտին նվիրատվություն անելիս, խնդիրներ են առաջանում։ Հին ժամանակների բարքերի առանձնահատկությունն այն էր, որ որևէ գործարար չէր կարող ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին նվիրատվություն անել, քանի որ դրա մասին հայտնի դառնալը կարող էր նշանակել ընդհուպ գործունեության ավարտ»։

Հարցին, թե այդ դեպքում ինչպես էր իր ղեկավարած ուժը նախկինում դրամահավաքներ իրականացնում, Փաշինյանն ասաց․ «Մեր կուսակցությունը նվիրատվություններ իրականացնում էր համակիրների շրջանում, հիմնականում՝ թաքուն։ Հեղափոխության շրջանում նաև թափանցիկ նվիրատություններ ենք արել, համացանցով դիմել ենք մարդկանց, և նրանք մեզ օգնություն են ցուցաբերել, հիմնականում՝ Հայաստանում չգտնվող մեր հայրենակիցները»։

«Խնդիրն այն չէ՝ իշխող ուժին նվիրատվություն անում են թե չէ, այլ ընդդիմադիրներին անո՞ւմ են, թե՞ չէ, կամ ընդդիմադիրներին նվիրատվություններին անելու պատճառով որևէ մեկը խնդիր ունենո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսօր մարդիկ, այդ թվում՝ գործարարներ, ազատ մասնակցում են քաղաքական գործընթացների՝ որպես թեկնածուներ կամ թեկնածուների աջակիցներ։

Բացի այդ, եթե հին բարքերը վերադարձել են, ինչո՞ւ պետք է իշխող ուժը դրամի կարիք ունենա, որ դրամահավաք անի։ Հին բարքերի շրջանում երբևէ լսե՞լ եք, որ իշխող ուժը դրամահավաք անի, նման բան չի եղել»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։