Գերմանական կրկեսն իր շոուներում կենդանիներին փոխարինել է հոլոգրամներով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Կենդանիների բարեկեցության մասին մտահոգությունների պատճառով գերմանական Ռոնքալլի կրկեսը դադարեցրել է առյուծների, փղերի և այլ կենդանիների օգտագործումը շոուներում՝ նրանց փոխարինելով հոլոգրամներով, փոխանցում է Euronews-ը։

Նշվում է, որ կենդանիների բարեկեցության մասին մտահոգությունների պատճառով կրկեսն առյուծների ու փղերի օգտագործումը շոուներում դադարեցրել է 1991 թվականին: Սակայն 2018-ին ընկերությունն ավելի հեռուն է գնացել և իր ծրագրից ամբողջությամբ վերացրել է իրական կենդանիներին։

«Ռոնքալլիի համար այլևս տեղին չէ իրական կենդանիներին ցույց տալ բեմում»,- ասել է կրկեսի տնօրեն Պատրիկ Ֆիլադելֆիան:

Վերջին տարիներին կրկեսներին ավելի ու ավելի քիչ տեղ է հատկացվում։ Բացի այդ, կրկեսային կյանքի քոչվորական ապրելակերպը չափազանց հյուծիչ է կենդանիների համար։ Նրանք պետք է բեռնվեն սայլերի վրա, իսկ հետո տեղափոխվեն հաջորդ քաղաք։

Հաղորդվում է, որ տեսողական պատրանք ստեղծելը հեշտ գործ չի եղել, սակայն ինժեներներին հաջողվել է դա անել։ Չնայած իրական փղերի և առյուծների բացակայությանը՝ շոուն հիացնում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Էմմա Չոբանյան