ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության …

