Եվրոպական խորհուրդը որոշել է բարձրացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ընդհանուր ֆինանսական վերին շեմը 3,5 միլիարդ եվրոյով՝ հասցնելով ավելի քան 12 միլիարդ եվրոյի, որից ֆինանսավորվում է Ուկրաինային ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում։ Ըստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ սա Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման երկրորդ ավելացումն է 2021 թվականին …

