Ֆինլանդիան գաղտնի ամրություններ է կառուցում Ռուսաստանի հետ սահմանին

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը գաղտնի պայմանագրեր են կնքում մասնավոր հողատերերի հետ՝ Ռուսաստանի հետ սահմանին ամրություններ կառուցելու և զորավարժություններ անցկացնելու համար, գրում է The Moscow Times-ը։

Առաջին պայմանագրերը ստորագրվել են վեց տարի առաջ, բայց միայն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո այս ուղղությամբ աշխատանքները սկսեցին արագ ընթանալ։

«Մոտեցումներն ակնհայտորեն ավելի դրական են դարձել: Մարդիկ հասկացել են, թե ինչ է ասվում հողօգտագործման պայմանագրում»,- նշել են պաշտպանական ուժերի մարտական պատրաստության վարչությունից։

Նախքան համաձայնագրեր կնքելը՝ ֆիննական բանակը մատնանշել է առանցքային տարածքները, որտեղ անհրաժեշտ էր հնարավորինս արագ ամրություններ կառուցել: Համաձայնագրերն ու ամրությունների տեղակայման մասին տեղեկությունները գաղտնի են: Հայտնի է միայն, որ այն հողերը, որտեղ դրանք կառուցվում են, գտնվում են Արևելյան Ֆինլանդիայում։

Ֆիննական բանակի և հողատերերի միջև ստանդարտ պայմանագիրը գործում է 20 տարի: Այն ստորագրելուց հետո հողամասի սեփականատերը իրավունք ունի միանվագ 750 եվրո վճար ստանալ։ Ամրաշինությունների կառուցման համար օգտագործվող յուրաքանչյուր հեկտարի համար նույնպես վճարվում է 4,8 հազար եվրո։ Վերջնական գումարը կախված է հողամասի մակերեսից։

Համաձայնագիրը բանակին իրավունք է տալիս կառուցել պաշտպանական կառույցներ, բայց այնպես, որ դրանք «չխաթարեն գույքի բնականոն օգտագործումը»։ Սա չի բացառում ծառերի ու թփերի հատում։ Նաև տարվա մեջ 14 օր զինվորականները և սահմանապահները կարող են վարժանքներ անցկացնել վարձակալված տարածքում։