ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահը՝ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ, դեմոկրատ Բեն Քարդինը հայտարարել է, որ կվերանայի Թուրքիայի հետ 20 միլիարդ դոլար արժողությամբ Lockheed Martin F-16 կործանիչների գործարքը, գրում է Turkish Minute-ը։

«Ես պետք է խոսեմ վարչակազմի հետ շատ հարցերի շուրջ, քանի որ սա ավելի քան մեկ հարցի մասին է, և ես պետք է դա հասկանամ»,- լրագրողներին ասել է Բեն Քարդինը Ներկայացուցիչների պալատի ղեկավարումը ստանձնելուց մեկ օր անց:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի դեսպանի հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:

«Նրանք պնդում են, որ դա կարվի հաջորդ ամսվա առաջին կեսին։ Եթե դա իրականում ճիշտ է, ապա գոնե մենք կունենանք ՆԱՏՕ-ի հարցը լուծված, բայց բացի ՆԱՏՕ-ին ուղղակի անդամակցությունից՝ կան նաև այլ հարցեր, որոնք պետք է լինեն մեր քննարկումների մաս, երբ մենք առաջ շարժվենք»,- ասել է նա։

Հավելենք, որ հանձնաժողովի նախորդ նախագահը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, ամիսներ շարունակ արգելափակում էր կործանիչների վաճառքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն Թուրքիայի դեմ լինելու, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարդու իրավունքների վիճակի և հարևան Հունաստանի օդային տարածքի թռիչքների պատճառով։

Սենատի կանոնները ստիպեցին Մենենդեսին հեռանալ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ դատախազները հայտարարել էին, որ նա և կինը մեղադրվում են կաշառակերության մեջ։

Հավելենք, որ Թուրքիայի խորհրդարանն այդպես էլ չի շտապում վավերացնել Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան