«Գազպրոմ»-ը հայտնել է իր գոյության պատմության ընթացքում գազի արդյունահանման ռեկորդային անկման մասին

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ռուսական «Գազպրոմ»-ը, որի արդյունահանման մեկ երրորդը, մինչ Ուկրաինայում պատերազմը, բաժին էր ընկնում Եվրոպային, բնական գազի արդյունահանման ռեկորդային անկում է ապրում իր գոյության ամբողջ պատմության ընթացքում, գրում է The Moscow Times-ը։

Առաջին կիսամյակի վերջում «Գազպրոմ»-ի արդյունահանումը կազմել է 179,45 միլիարդ խորանարդ մետր, հայտնել է ընկերությունը իր եռամսյակային զեկույցում։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունահանման ծավալները նվազել են 25%-ով, իսկ նախապատերազմյան շրջանի համեմատ՝ գրեթե մեկ երրորդով. 2021 թվականի հունվար-հունիսին «Գազպրոմ»-ն արդյունահանել է 260,8 մլրդ խմ գազ։

Երեք տասնամյակի պատմության ընթացքում երբևէ աշխարհի խոշորագույն գազային ընկերությունն այսքան արագ չի կրճատել արդյունահանումը: Այսպես, 2009 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին «Գազպրոմ»-ը արտադրությունը կրճատել էր 16%-ով, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ ընդամենը 12%-ով (1992-1998 թթ.):