02 Սեպտեմբեր 2023 | 16:54
Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 25-30-ը (2023թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 25-ին, 26-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 25-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 26-ին, 28-ին և 29-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին, 28-ին և 29-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ …