Վարդան Ղուկասյանը դեմ է նոր ընտրությանը. ավագանու նիստում չկանխատեսված զարգացումներ կարող են լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Բոլորը

Երևանի ավագանու 65 հոգանոց նորընտիր կազմը թեև հաստատվեց, բայց քաղաքապետի հարցում հստակություններ դեռ չկան։ Մայրաքաղաքի ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

75,494 քվե ստացած ՔՊ-ն ավագանիում կունենա 24 մանդատ, 43,797 քվե ստացած «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 մանդատ, 35,807 քվե ստացած «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, 26,233 քվե ստացած «Հանրապետություն»-ը՝ 8 մանդատ, 22,447 քվե ստացած «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

Թեև ՔՊ-ն ընտրություններին ամենաշատ քվեներն է ստացել, սակայն չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։ Եվ քանի որ որևէ ուժ մեծամասնություն չէ, ուստի քաղաքապետ պիտի ընտրեն ավագանու կազմ անցած ուժերը՝ քվեարկությամբ։ Որևէ կուսակցություն չի կարող միաձայն ընտրել քաղաքապետ, ուստի անհրաժեշտ է համագործակցել մյուս ուժերի հետ և կոալիցիաներ կազմել։

Ընտրությունների հաջորդ օրը «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, եթե Վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իր կուսակցությանը։ Ժամեր անց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որը վայելում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի աջակցությունը, հայտարարեց, որ համաձայն է Վարդան Ղուկասյանի պայմանին, եթե «Ազգային առաջընթաց»-ն ու «Հանրային ձայն»-ը կիսում են ամբողջական իշխանափոխության իրենց մոտեցումները։ Օրվա ավարտին տեսաուղերձով հանդես եկավ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ առաջարկելով առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների քվեարկել իրենց թեկնածուի օգտին, այսինքն՝ իրեն, կամ գնալ նոր ընտրությունների։ Այնուհետև Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ համաձայն չէ Հայկ Մարությանի առաջարկին, փաստաթուղթ պիտի ստորագրվի։

Արցախում ստեղծված իրավիճակը վերջին օրերին հետին պլան էր մղել քաղաքապետի ընտրության թեման, և հնարավոր համագործակցությունից որևէ մեկն այլևս չէր խոսում։ Լռությունը երկու օր առաջ խախտեց Հայկ Մարությանը՝ հանդես գալով նոր առաջարկով՝ վերահաստատելով փաստաթուղթ չստորագրելու դիրքորոշումը և դիմելով «Հանրային ձայն»-ին։

«Այդ պաշտոնը մենք չենք կարող խոսք տալ որևէ մեկին, որովհետև մրրցույթով է ընտրվում։ Մենք կարող ենք ասել, որ երբ լինենք իշխանության, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք իսկապես լավ մասնագետ, որը կկարողանա գլուխ հանել այդ ամեն ինչից և լավ ձևով իրոք վերահսկել այդ ամբողջ համակարգը, եկեք, մասնակցեք մրցույթին, հաղթեք, մեծ հաճույքով կնշանակեմ այդ մարդուն այդ պաշտոնին, թող սկսի աշխատել»,- ասաց Մարությանը։

Այս հայտարարությունից հետո «Մայր Հայաստան»-ը ևս մեկ անգամ հաստատեց դիրքորոշումը՝ եթե ընդդիմադիր դաշտում լինի կոնսենսուս, ապա իր քվեն կտա «Ազգային առաջընթացի» քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Վարդան Ղուկասյանն էլ վերահաստատեց՝ առանց փաստաթղթի չեն համագործակցի, առաջարկեց՝ ժողովրդի աչքի առաջ, հրապարակայնորեն նստել և խոսել։

Հայկ Մարությանը երեկ առաջարկեց բոյկոտել ավագանու առաջին նիստն ու գնալ նոր ընտրությունների։ Մարությանը նաև քննադատեց «Հանրային ձայն»-ին։

«Մայր Հայաստան»-ն արդեն հայտնել է, որ ամբողջ կազմով չի ներկայանա ավագանու անդրանիկ նիստին։

Իսկ ահա հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ կմիանա բոյկոտին, բայց նոր պայմանով՝ եթե իր հետ պայմանագիր կնքեն, որ մայրաքաղաքում ամեն երրորդ պաշտոնն իր ներկայացրած ուժին հանձնվի։ Միևնույն ժամանակ, Ղուկասյանը չբացահայտեց, թե իր կուսակցությունն ինչպես կվարվի հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստին, բայց հայտարարեց՝ չեն գնա նոր ընտրությունների, ինչպես Մարությանն է ցանկանում։ Իր հերթին քննադատեց Մարությանին՝ պնդելով, եթե նա ժամանակին համաձայներ իր պայմանին, այս իրավիճակը չէր ստեղծվի։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ցուցակի 3-րդ համար Անի Խաչատրյանը, ինչպես 10 օր առաջ, այսօր էլ ասաց՝ կուսակցությունը որևէ որոշում չի կայացրել, ավագանու կազմ անցած ուժերի հետ էլ քննարկում չեն ունեցել։ Ո՞ր ուժի հետ է բացառում համագործակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը՝ հետաքրքրվեցինք Խաչատրյանից։

«Մենք բացառում ենք մերձքոչարյանադաշնակցական ուժերի հետ որևէ քննարկում և համատեղ որևէ բան, մնացած ոչինչ չեմ բացառում»,- ասաց Խաչատրյանը։

ՔՊ-ից էլ ասում են՝ զբաղված են արցախահայերին Հայաստան տեղափոխելով, քաղաքապետ ընտրելու թեման քննարկելու ժամանակ չեն ունեցել։ Հոկտեմբերի 10-ին կընտրվի՞ քաղաքապետ, թե՞ ոչ՝ կախված է «Հանրային ձայն» կուսակցության որոշումից։ Եթե նիստը կայանա, այսինքն՝ նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ և առաջադրվեն մեկից ավելի թեկնածուներ, ապա սա ենթադրում է, որ քաղաքապետ, այնուամենայնիվ, ընտրվելու է։

Հավելելնք, որ ավագանու անդրանիկ նիստն անընդհատ է, այսինքն՝ այդ օրը կա՛մ պիտի քաղաքապետ ընտրվի, կա՛մ նորընտիր ավագանին պիտի լուծարվի։

Հավելենք նաև, որ «Հանրային ձայնի» ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը կալանավորված է։ Կուսակցության երկրորդ համար, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ էլ օրերս քրեական վարույթ հարուցվեց՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա Հայաստանում չէ։  Թե՛ Գալստյանը, թե՛ Ուրիխանյանը ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ 65 հոգանոց ավագանու ցանկը մինչև առաջին նիստը փոփոխվել չի կարող, այսինքն՝ անդամներից որևէ մեկը չի կարող վայր դնել մանդատը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան