Ուկրաինային հատկացվող օգնությունը գերազանցել է 80 միլիարդ եվրոն. ԵՀ նախագահ

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Եվրամիությունը Ուկրաինային տրամադրել է 81 միլիարդ եվրոյի տարատեսակ օգնություն՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է Ukrinform-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ապացուցեց, որ Եվրոպային անհրաժեշտ է հարմարվել ավելի վտանգավոր և արագ փոփոխվող աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական միջավայրին:

«Մենք մեծացնում ենք մեր ջանքերը պաշտպանական դաշինք ստեղծելու և վստահելի գլոբալ գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մեր ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև ռազմական և հումանիտար օգնությունն Ուկրաինային արդեն կազմում է 81 միլիարդ եվրո»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նա հիշեցրել է Եվրամիության դեմ էներգետիկ շանտաժ կիրառելու և նրա էներգետիկ համակարգը կաթվածահար անելու՝ Ռուսաստանի փորձերի մասին։ Սակայն վճռական համատեղ պատասխանի շնորհիվ ԵՄ-ն գրեթե վերացրել է իր էներգետիկ կախվածությունը ռուսական էներգետիկայից: Իսկ էներգակիրների գները, որոնք անցյալ ամառ հասել են «տիեզերական բարձունքների», իջել են մինչպատերազմյան մակարդակի: