Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Ինչպես տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հայաստանը դիմումում պահանջել է`

1) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որևէ միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների խախտմանը.
2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա որևէ գործողություն ձեռնարկելուց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է կամ ունի Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին տեղահանելու կամ վերջին ռազմական հարձակման հետևանքով տեղահանված անձանց անվտանգ և արագ վերադարձն իրենց տներ կանխելու նպատակ, ներառյալ նրանց, ովքեր տեղահանվել են Հայաստան կամ երրորդ երկրներ՝ միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, անել դա առանց որևէ խոչընդոտի.
3) Ադրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից, որոնք զբաղեցված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից իր զինված հարձակման հետևանքով.
4) Ադրբեջանը պետք է նպաստի և ձեռնպահ մնա որևէ խոչընդոտ առաջացնելուց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված գործակալությունների հասանելիությունն ապահովելու համար և որևէ կերպ չպետք է միջամտի նրանց գործունեությանը.
5) Ադրբեջանը պետք է չխոչընդոտի և նպաստի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն տրամադրմանը, և պետք է համագործակցի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ՝ վերջին հակամարտության մյուս հետևանքները վերացնելու համար.
6) Ադրբեջանը անհապաղ պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղի հանրային կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և ապագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց.
7) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից.
8)Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում.
9) Ադրբեջանը պետք է ճանաչի և ուժի մեջ դնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը և սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները, և չպետք է ոչնչացնի կամ բռնագրավի այդ գրանցամատյաններն ու փաստաթղթերը.
10) Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի Դատարան սույն որոշումն իրականացնելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին՝ սույն որոշման օրվանից սկսած մեկամսյա ժամկետում, իսկ այնուհետև յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ մինչև Դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։
Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները իր կայացված որոշումներով՝ մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի։