Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունը վերաբացելու մտադրության մասին։ Դրա գլխավոր խնդիրը կլինի «համատեղ արաբական մոտեցման» զարգացումը, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, Արաբական պետությունների լիգայի մասն կազմող երկրների արտաքին գործերի նախարարները պաշտպանել էին կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը երկարաձգելու որոշումը, որը դադարեցվել էր 2011 թվականի …