Հայաստանը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Հայաստանը Եվրամիությանը հորդորում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության համար, նաև նախազգուշացնում, որ Բաքուն շուտով կարող է հարձակվել Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական քայլեր չձեռնարկի: Այս մասին Reuters-ին ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Նա նաև թվարկել է հնարավոր սահմանափակող միջոցները, ինչպիսիք են ադրբեջանական նավթի և գազի գնի ներմուծման սահմանափակումը և Բաքվի հետ սերտ հարաբերությունների վերաբերյալ ԵՄ-ի բանակցությունների դադարեցումը: Դեսպանը նաև հորդորել է Արևմուտքին՝ «համարձակ» օգնություն տրամադրել Հայաստանին անվտանգության ոլորտում։

«Դա ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև շատ փորձագետների, ինչպես նաև ԵՄ անդամ որոշ երկրների կարծիքն է, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է»,- ասել է Տիգրան Բալայանը։

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանը պնդում է՝ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել։ Տիգրան Բալայանն ասել է, որ չի կարելի վստահել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի վրա չհարձակվելու հավաստիացումներին՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ նա դրժել է Լեռնային Ղարաբաղի վրա չհարձակվելու խոստումները:

«Այս գործիքակազմի կիրառման ձախողումը հանգեցրեց իրենց նախնիների հողից բնիկ հայ բնակչության՝ 100,000-ից 120,000-ի էթնիկ զտումների, ներառյալ՝ իմ սեփական ընտանիքի»,- ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպանը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և դաշինքի անդամ շատ երկրների ղեկավարները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: Սակայն ԵՄ-ն մինչ այժմ քիչ բան է ձեռնարկել ճգնաժամին ի պատասխան կոնկրետ միջոցների հարցում՝ բացի մարդասիրական օգնություն հատկացնելուց:

Լրատվամիջոցը գրում է, թե դիվանագետներն ասում են, թե ԵՄ անդամները պայքարում են կոնսենսուս գտնելու համար:

Նշվում է նաև, որ ԵՄ-ի պատասխանի որոնումը բարդանում է ադրբեջանական նավթի և գազի վրա ավելի շատ ապավինելու՝ Բրյուսելի քայլերով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անցյալ տարի այցելել էր Բաքվու՝ ստորագրելու էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչի նաև Ադրբեջանը հայտարարել որպես «կարևոր գործընկեր»։ Տիգրան Բալայանը, սակայն, պնդում է, որ ԵՄ-ն իրական լծակներ ունի էներգետիկայի հարցում, քանի որ Բաքուն մեծապես հույսը դնում է եվրոպական երկրների վրա։

«Քանի դեռ Ալիևի առաջ որոշակի կարմիր գծեր չեն դրվել իր խոսքը չկատարելու համար, դա նորից ապարդյուն կլինի»,- ասել է Տիգրան Բալայանը՝ մտավախություն հայտնելով, որ Ադրբեջանն ուժ կկիրառի՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ցամաքային միջանցք ստեղծելու համար, ինչը նաև կապ կհաստատի Բաքվի դաշնակից Թուրքիայի հետ։

Դիվանագետը նաև նշել է, որ Հայաստանն անպաշտպան է մնացել անվտանգության տեսանկյունից, քանի որ նրա ավանդական դաշնակից Ռուսաստանը հարյուր միլիոնավոր դոլարների զենքի պատվերները չի մատակարարել։

Էմմա Չոբանյան