ԼՂ բնակչության իրավունքների վերականգնման հարցը դեռ ՀՀ բանակցային օրակարգո՞ւմ է․ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ պիտի քննարկեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերի 5-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հայկական կողմը չի հստակեցնում՝ շարունակելո՞ւ է, արդյոք, առաջ մղել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմների ստեղծման հարցը։ Պատասխանելով Factor TV-ի հարցին՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները  էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստիպված լքել են իրենց տները, և այս փուլում իշխանության խնդիրն է արդեն Հայաստանում ապահովել նրանց իրավունքները, անվտանգությունն ու սոցիալական  կարիքները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ արցախցիների իրավունքների և անվտանգության հարցով բանակցությունների էջը փակված է․ Սարգիս Խանդանյանը մի կողմից ասում է, որ նրանց վերադարձի հնարավորություն այժմ չի տեսնում, մյուս կողմից՝ հայտարարում, թե դա կախված է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներից։

Մինչդեռ, ընդամենը չորս ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսում պնդում էր, թե չի կարող լինել իրավիճակ, երբ հայկական կողմը դադարի խոսել արցախցիների իրավունքներից և անվտանգությունից, որոնց մասին պաշտոնական Երևանը սկսեց բարձրաձայնել Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո։

Հենց այդ օրը Փաշինյանը պնդում էր, թե միջազգային հանրությունն է առաջարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել՝ խոստանալով միջազգային մեծ կոնսոլիդացիա ապահովել Հայաստանի և Արցախի շուրջ։ Իսկ թե որն էր այս խոստացած կոնսոլիդացիան, մինչ օրս պարզ չէ։

Եվ մինչ Սարգիս Խանդանյանն այս հարցում ևս մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի Արցախի իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո շարունակում էր բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի մասին, այդուհանդերձ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձում  է՝ ռազմական պարտությանը նախորդել էր Հայաստանի կառավարության դիվանագիտական պարտությունը։

Արցախի հարցով իշխանությունն ու  ընդդիմությունն մեղադրանքներ փոխանակեցին նաև խորհրդարանի նիստերի դահլիճում։ Նախ՝ ընդդիմությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Արցախի հայաթափման պատասխանատուն գործող իշխանությունն է՝ իր «ազգակործան քաղաքականությամբ», որին հետևեց իշխանության արձագանքը, թե Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրել է հենց ընդդիմության աջակցությունը վայելող  Սամվել Շահրամանյանը։

Իշխանությունից շատերն են այս օրերին պնդում, թե Արցախում հեղաշրջում է տեղի ունեցել և Արայիկ Հարությունյանն իր կամքով չի հրաժարական ներկայացրել։ Ընդդիմությունից, մինչդեռ, հակառակ տեսակետն է հնչում՝ Արայիկ Հարությունյանն ինքն է որոշել հեռանալ՝ դրանից առաջ հորդորելով թիմակիցներին կողմ քվեարկել նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Շահրամանյանի թեկնածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան