Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում․ Փաշինյանը՝ Կոլոննային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:

«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները: «Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:

Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- ասված է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: