Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ադամ Բ.Շիֆֆը, Գուս Մ.Բիլիրակիսը, Դավիդ Գ.Վալադաոն․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ—ից։ Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների կապակցությամբ: «Մենք շարունակում ենք …

