ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Ուկրաինան, ներառյալ նրա տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, շուտով կդառնա Եվրամիության անդամ։ Այսօր Կիևում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ մեր ազատության համայնքում, և շուտով այն կձգվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։

Ըստ Բերբոքի՝ Ուկրաինայի տարածքի յուրաքանչյուր մետրի հետ, ռուսական օկուպացիայից ազատագրված յուրաքանչյուր գյուղի հետ «Ուկրաինան հարթում է իր ճանապարհը դեպի ԵՄ»:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևի օգնության կարիքն աճում է, քանի որ մոտենում են ցրտերը։ Ուստի Ուկրաինային անհրաժեշտ է «ձմեռային պաշտպանություն», որը ներառում է հակաօդային պաշտպանությունը, եզրափակել է նախարարը։ Սրա հետ մեկտեղ, գերմանացի պաշտոնյան նշել է, որ եվրոպացիներն այդքան էլ շատ համակարգեր չունեն, որոնք կարելի կլիներ մատակարարել Կիևին։

2022 թվականի հուլիսին Ուկրաինան պաշտոնապես ստացավ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Ըստ Բերբոքի՝ այդ ժամանակվանից Կիևը «տպավորիչ կերպով» սկսել է բարեփոխումներ իրականացնել՝ ինչպես արդարադատության, այնպես էլ լրատվամիջոցների, և «կոռուպցիայի ծանր թեմայի» շուրջ։

Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի» մաս է, և Ռուսաստանը չպետք է «հույսը դնի եվրոպացիների հոգնածության վրա»։