Որքան մոտենում է Երևանի քաղաքապետ ընտրելու օրը՝ սեպտեմբերի 17-ը, թեժանում է նաև ընտրապայքարը, առավել հաճախ են կիրառվում քաղտեխնոլոգիաներ, ընտրողների ձայները գրավելու հնարքներ։ Նախընտրական քարոզչության պրոցեսը դիտարկում են «Անկախ դիտորդ» և «Ականատես» դիտորդական կազմակերպությունները։ Նրանք հայտնել են ենթադրյալ ընտրախախտումների դեպքերի մասին։ Արդյո՞ք իրապես կատարվում են ընտրախախտումներ, ո՞ր ուժերը և ի՞նչ ազդեցություն կունենան դրանք ընտրությունների ելքի վրա։ …

