Հաջորդ շաբաթ ՀՀ-ում Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու է 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակին։ Ըստ բրիտանական պարբերականի՝ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները, որոնք 20 տարվա ուսումնավարժական գործընկերության փորձ ունեն Հայաստանի հետ, զինված կլինեն հրացաններով և չեն օգտագործի ծանր զինատեսակներ։ Հավելենք, որ …

