Պեսկովը ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ կոռեկտ քայլ է անվանել»

Լուրեր

16.10.2026 | 13:11
«Ինքս էլ չգիտեմ՝ իմ մուտքն էլ կարգելվի՞ Ռուսաստան». Ալխաս Ղազարյանը՝ Սանկտ Պետերբուրգ նախատեսված գործուղման մասին
16.10.2026 | 13:01
Մինչև 2030-ը ՀՀ-ն ստանձնում է պատասխանատվությունը, Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում․ Գուտերեշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:44
Իրանը պատժամիջոցների տակ է, արգելված զենքերով դիտավորյալ ոչնչացնում են շրջակա միջավայրը․ Փեզեշքիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:29
«Գիտուժը» պահանջում է 2027-ի բյուջեում ամբողջությամբ նախատեսել գիտության ռազմավարական ծրագրի ֆինանսավորումը
16.10.2026 | 12:14
Մեզ համար մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 12:01
Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:53
Ռուսական հարձակման հետևանքով Ումանում հինգ մարդ է տուժել, Լուցկը մնացել առանց էլեկտրամատակարարման
16.10.2026 | 11:49
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի և պատգամավոր Հարություն Հարությունյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:44
Չեմ կարող ասել՝ սահմանազատումը երբ կսկսվի. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ՈՒՂԻՂ
16.10.2026 | 11:19
Ալիևին ասել եմ՝ «Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում». Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 11:06
Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը
16.10.2026 | 10:55
Ուկրաինայում Starlink-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը ստացվել է Սպիտակ տնից․ Reuters
16.10.2026 | 10:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.10.2026 | 10:30
Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի երկրի ղեկավարությանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Երևանի որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Մեզ շատ բան է միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ հետ և, անկասկած, միշտ կմիավորի։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի գործող ղեկավարությանը մենք ունենք լրացուցիչ հարցեր։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, թե Կրեմլը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

«Մենք կասկածում և կասկածում էինք ի սկզբանե, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը կոռեկտ չէ, և մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է։ Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ երբևէ որևէ պատճառով նախագահ Պուտինը ստիպված լիներ հրաժարվել Հայաստանի այցից»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ՄՔԴ-ն ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեղադրանքով Ռուսաստանի պետության ղեկավարին և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։

Հայաստանը ՌԴ-ին առաջարկել է առանձին համաձայնագիր կնքել, որին ռուսական կողմն այդպես էլ պատշաճ չի արձագանքել։

Էմմա Չոբանյան