Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Նա ուժերը չափել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ …

