ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնությունը բյուջեում ներառելուն․ The Wall Street Journal

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Այն բանից հետո, երբ ամերիկյան Կոնգրեսը հաստատել է երկրի բյուջեն, որը չի ներառում օգնություն Ուկրաինային, Պենտագոնի հաշիվներին մնացել է 5 միլիարդ դոլարից մի փոքր ավելին՝ Կիևին ռազմական և այլ օգնություն տրամադրելու համար, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչներին։

Դա մոտավորապես նույնքան է, որքան Միացյալ Նահանգները ծախսել է Ուկրաինային զենք մատակարարելու համար վերջին վեց ամիսների ընթացքում, և 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո 43,9 միլիարդ դոլար ընդհանուր գումարի մոտ 12%-ը, որը Վաշինգտոնն ուղարկել է Կիևին։

Պենտագոնի մոտ մնացած 5,2 միլիարդ դոլարը ստացվել է այն բանից հետո, երբ մայիսին պարզվեց, որ հաշվապահական սխալի պատճառով ռազմական գերատեսչությունն ավելի շատ միջոցներ ունի Կիևին աջակցելու համար, քան սպասվում էր: Դա պայմանավորված է նրանով, որ Պենտագոնն ի սկզբանե գերագնահատել է Ուկրաինային մատակարարվող զենքի արժեքը։

Մեկ այլ ծրագրի բյուջեն, որով ԱՄՆ-ը հետամուտ էր Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման երկարաժամկետ ծրագրին՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը, դատարկ է։

Ավելին, այն հաշվին, որն օգտագործվում էր ԱՄՆ Օաշտպանության նախարարության զինանոցը համալրելու համար՝ Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումից հետո, այժմ կա մոտ 1,6 միլիարդ դոլար, ինչը բավարար չէ երկրի պաշտպանունակությունը պահպանելու համար, ասում են պաշտոնյաները:

Ըստ Associated Press-ի՝ Պենտագոնը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով ավելացնել Ուկրաինային հատկացվող ֆինանսավորումը, քանի որ Պաշտպանության նախարարությունում սպառվում են միջոցները՝ փոխարինելու արդեն Կիևին տրամադրված զենքերը:

Օգնության փաթեթները սովորաբար հասնում էին երկու շաբաթը մեկ, իսկ հաջորդը կարող է հասնել այս շաբաթվա վերջին, նշել են պաշտոնյաները:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չգիտի, թե Կոնգրեսը երբ կհաստատի լրացուցիչ միջոցները, ուստի կարող է չցանկանալ շարունակել նոր սարքավորումների կանոնավոր մատակարարումները՝ սեփական պաշարները համալրելու համար գումար խնայելու նպատակով:

Նման իրավիճակը կարող է շարունակվել առնվազն մինչև նոյեմբերի 17-ը, երբ լրանում է ընթացիկ ֆինանսավորման օրինագիծը, AP-ին ասել է սենատորներից մեկի օգնականը: